Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն, «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի մասնակցությամբ՝ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 26-ին անցկացնում է «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապա¬տանեկան ստեղծագործական հավաք-ճամբար» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում իրականացվում է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական մրցույթը, որին մասնակցում է 12-14 տարեկան շուրջ 200 երեխա՝ մրցելով տարբեր ստեղծագործական ժանրերում՝ անիմացիոն ստեղծագործությունների, գրական, երաժշտական և կերպարվեստի:
Եզրափակիչ փուլում մարզերում հաղթող ճանաչված երեխաների համար սեպտեմբերի 24-26-ին կկազմակերպվի եռօրյա վրանային ճամբար-հավաք Գյումրիում, որի ժամանակ կիրականացվեն դասախոսություններ էպոսի թեմաներով, տարբեր ժանրերի վարպետության դասեր, գեղարվեստական աշխատանքների ցուցադրություն և մրցանակային ստեղծագործությունների ընտրություն: